ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Օտարերկրացին ինքնավնասման նպատակով վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել․ ՆԳՆ

0

Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի: Այս մասին Тert.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։