ru24.pro
World News in Armenian
Июль
2024

 «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ են եղել․ մամուլի խոսնակ. Factor

0

Գլոբալ խափանումների ֆոնին՝  «Զվարթնոց» օդանավակայանում  ևս որոշ ավիաընկերությունների մոտ խափանումեր են եղել, հետևաբար,   նաև չվերթների ուշացումներ են գրանցվել,  այս մասին Factor.am-ին հայտնեց  օդանավակայանի մամուլի խոսնակ  Լուսինե Մողրովյանը։

Նրա խոսքով՝  ներկա պահին խնդիրը մասամբ կարգավորվել է։ Իսկ թե որ ավիաընկերությունների մոտ են խափանումներ գրանցվել,  օդանավակայանի խոսնակը չհստակեցրեց։

Հիշեցնենք, որ  BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ամբողջ աշխարհից տեղեկություններ են ստացվում ավիաընկերությունների, բանկերի և առաջատար լրատվամիջոցների շահագործման համար օգտագործվող համակարգչային համակարգերի համատարած խափանումների մասին։

Ըստ լրատվամիջոցի՝ ծրագրային անսարքությունների պատճառով ավիաընկերությունները և օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ արդեն իսկ թռիչքի մեջ գտնվողները արտակարգ վայրէջքի համար տեղ են փնտրում։

ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների պատճառները դեռ պարզված չեն, սակայն, Microsoft-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու համար։ Microsoft-ի տվյալներով՝ ՏՏ համակարգերում առաջին խափանումները սկսվել են նախօրեին՝ հինգշաբթի օրը, արևելյան ժամանակով 18:00-ի սահմաններում (22:00 GMT):

The post  «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ են եղել․ մամուլի խոսնակ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.