ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Թրամփը հանրապետականների համագումարին է ներկայացել կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ (լուսանկարներ)

0

ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածու Դոնալդ Թրամփը Միլուոկիում հանրապետականների համագումարին է ներկայացել կնոջ, դուստրերի, որդիների, հարսների, փեսաների ու թոռների ուղեկցությամբ, գրում է Daily Mail-ը:

Հանրապետականների թեկնածուն բեմում համբուրել է կնոջն ու թոռներից մեկին, ապա հայտարարել, որ ցանկանում է նախագահ լինել բոլոր ամերիկացիների, ներառյալ դեմոկրատների համար, և ցանկանում է միավորել պառակտված երկիրը:

Ընդհանուր առմամբ 78-ամյա Թրամփի ելույթը տևել է ավելի քան 90 րոպե: Այդ ընթացքում նա խոսել է իր դեմ իրականացված մահափորձի մասին՝ հայտարարելով, որ հարձակումն իրեն դարձրել է «ավելի վճռական, քան երբևէ» և խրախուսել է ազգին «միավորվել»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերին: