«Փաշինյանը ժողովրդի վախը բռնել է. նա իշխանությունը պահում է Ալիևի աջակցության շնորհիվ». Տաթևիկ Հայրապետյան
«Փաշինյանը ժամանակին ասում էր՝ Արցախի հարցում նշաձող են իջեցնում, որպեսզի բացառիկ կոնսոլիդացիա ապահովեն իրավունքների և անվտանգության շուրջ. 2 տարի հետո Արցախում հայ չի ապրում: Ինքն առհասարակ այդ թեմայով չի խոսում: Այնպես որ, դա նրա քաղաքական գիծն է՝ ասել կիսաճշմարտություններ և դրանից հետո մարդկանց կանգնեցնել փաստի առաջ, որից այն կողմ մարդիկ այլևս ոչինչ չեն կարողանա անել»։