ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Հայաստանն ու Հնդկաստանը գտնվում են երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում․ The Print

0

«Հայաստանը Հնդկաստանի պաշտպանական ընկերությունների խոշոր հաճախորդ է, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում»,- գրում է հնդկական The Print պարբերականը՝ ընդգծելով «Պինակա» հրթիռային կայանքների, հրաձգային զենքի, զինամթերքի և հրթիռների գնումները։

Աղբյուրը գրում է․ «Հայաստանն ու Հնդկաստանը գտնվում են երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում»։

«Բացի Հնդկաստանից, Հայաստանն իր արդիականացման գործընթացի շրջանակներում գնել է նաև մի քանի համակարգեր ԱՄՆ-ից և Ֆրանսիայից»,-ասված է հրապարակման մեջ։