ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Երևանում բախվել են KIA-ն, Mitsubishi-ն և Honda-ն. կա հոսպիտալացված քաղաքացի

0

Հուլիսի 17-ին՝ ժամը 13:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 107/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են KIA (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1970 թ․), Mitsubishi (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և Honda (վարորդ՝ Տ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ Գ․ Հ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են KIA և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներն ու փակել KIA մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

The post Երևանում բախվել են KIA-ն, Mitsubishi-ն և Honda-ն. կա հոսպիտալացված քաղաքացի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.