Փարիզի քաղաքապետն Օլիմպիական խաղերից առաջ ցուցադրաբար լողացել է Սենում՝ ապացուցելու, որ ջուրը մաքուր է (տեսանյութ)
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Օլիմպիական խաղերից առաջ ցուցադրաբար լողացել է Սեն գետում՝ ապացուցելու, որ ջուրը մաքուր է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ նույնն արել էր Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա Կաստերան՝ ցույց տալու, որ գետում մրցումներ անցկացնելն անվտանգ է:
Ֆրանսիայում մտահոգություններ կան, որ գետը լողալու համար անվտանգ չէ՝ այնտեղ թափված կոյուղաջրերի պատճառով:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս խոստացել էր լողալ Սենում:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: