ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Նախկին դատավոր. «Կարեն Անդրեասյանին հաջողվեց անել այն, ինչը ոչ մի ԲԴԽ նախագահի չհաջողվեց անել». «Հրապարակ»

0
Բարձրագույն դատական խորհուրդը մի կարճատեւ դադարից հետո վերսկսել է իշխանության համար անցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` բավարարելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 1-ին Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Հիմքը Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութն էր, որտեղ խոսվում է նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ