ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Ամերիկայի գավաթ․ Կոլումբիան հաղթեց Ուրուգվային և եզրափակչում է

0

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Կոլումբիայի հավաքականը հաղթեց Ուրուգվայի ընտրանուն՝ 1-0։

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացել է կոլումբացի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերման՝ աչքի ընկնելով Խամես Ռոդրիգեսի փոխանցումից։ Նրա գոլը միակն էր այս խաղում։

Առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ պաշտպան Դանիել Մունյոսը, ուստի կոլումբիացիները ամբողջ երկրորդ խաղակեսում խաղացին 10 հոգով։

Ամերիկայի գավաթի եզրափակչում Կոլումբիան կմրցի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։ Ուրուգվայցիները կհանդիպեն կանադացիների հետ 3-րդ տեղի համար խաղում, որը կկայանա հուլիսի 14-ին։