ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին շուրջ 10 ավտոմեքենա է բախվել

0

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota», «BMW», «Mercedes» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հաղորդվում է, որ բախման հետևանքով վնասվել է ևս մի քանի մեքենա, այդ թվում՝ 2 «Opel», «BMW X5» ու 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։