ru24.pro
World News in Armenian
Июль
2024

ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար ֆինանսավորում կտրամադրի՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և ՀՀ կառավարության համագործակցությանը՝ ամպային ենթակառուցվածքների ներդրման նպատակով

0
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը՝ կարևորելով այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: Մասնավորապես՝ շեշտել են թվայնացման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդկային կապիտալի, տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման, հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության