ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Ալիևն Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է Բաքու

0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը շնորհավորել է իրանցի գործընկերոջը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու հրավիրել նրան Ադրբեջան։

Փեզեշքիանն ընդունել է հրավերը՝ իր հերթին հրավիրելով Ալիևին Թեհրան։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը ևս ընդունել է հրավերը։