ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30
31

Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը ՔՊ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո. Տիգրան Աբրահամյան

0

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Ադրբեջանին տարածքներ զիջել:

Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:

Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը ՔՊ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո»,- գրել է նա: