ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Պուտինն ու Զելենսկին մերժել են ժամանակակավոր hրադադարի գաղափարը. Օրբան

0

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ հուլիսի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հուլիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում նախագահներին հարցրել է ռազմական գործողությունների գոտում սահմանափակ ժամկետով հրադադարի հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ երկուսն էլ նույն պատասխանն են տվել ու ասել, որ ժամանակավոր հրադադարն առավելություն կտա հակառակորդին:

«Ես հարց տվեցի. հնարավո՞ր է համաձայնեցնել ժամանակավոր հրադադար, որը կարագացնի խաղաղության բանակցությունները: Որովհետև հիմա բոլորը հակառակն են մտածում։ Նախ խաղաղության պայմանագիր կնքել, հետո նոր վայր դրել զենքերը։ Երկուսն էլ (Պուտինը և Զելենսկին-Խմբ.) վստահ չեն: Ե՛վ ուկրաինացիները, և՛ ռուսները նույն պատասխանը տվեցին.հրադադարը բխում է հակառակորդի շահերից, քանի որ այդ ընթացքում նա կկարողանա վերադասավորել ուժերը և պատրաստվել պատերազմի շարունակմանը»,- ասել է Հունգարիայի վարչապետը գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում:

Ինչպես հավելել է Վիկտոր Օրբանը, պատերազմական գոտում իրավիճակը կվատթարանա առաջիկա ամիսներին։

«Բախման էներգիան և զոհերի թիվը կդառնան էլ ավելի սարսափելի... Այն, ինչ սպասվում է, շատ ավելի վատ է, քան մենք կարծում ենք»,- հավելել է քաղաքական գործիչը։