ru24.pro
World News in Armenian
Июль
2024

«Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի

0

Ամեն շաբաթ Goal-ը թարմացնում է 2024 թվականի «Ոսկե գնդակ»-ի իր ֆավորիտների վարկանիշը։ Վարկանիշի նոր տարբերակը հրապարակվել է երկուշաբթի, գրում է armsport.am-ը:

Մադրիդի «Ռեալ»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը զբաղեցնում է առաջին տեղը։ Նրա թիմակից Վինիսիուս Ժունիորն Ամերիկայի գավաթում Բրազիլիայի հավաքականի դուրս մնալուց հետո նահանջել է երկրորդ տեղ։ Կիլիան Մբապեն ընդգրկվել է լավագույն եռյակում։

Լավագույն 10-յակում են Ռոդրին, Հարի Քեյնը, Տոնի Կրոսը, Ֆիլ Ֆոդենը, Ֆլորիան Վիրցը, Դանի Կարվախալը և Լաուտարո Մարտինեսը:

Լիոնել Մեսսին 15-րդից իջել է 16-րդ հորիզոնական, ինչը նշանակում է, որ նրա կարիերայի իններորդ «Ոսկե գնդակ»-ը նվաճելու շանսերը նվազել են։ Նշենք, որ Կոդի Գակպոն, որը փայլում է Եվրո-2024-ում Նիդեռլանդների հավաքականի կազմում, լավագույն 20 ֆուտբոլիստների վարկանիշում է։ Գակպոն վարկանիշային աղյուսակում 19-րդ տեղում է։