Սյունիքում գիշերային ակումբի բակում ծեծկռտուքի ընթացքում 29-ամյա հալիձորցին դանակահարել է Աճանան գյուղի բնակչին
0
Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է,