«Փաշինյանը անբարո պայքար է սկսել Արարատ լեռան դեմ, Արագածն էլ վաղը կասեն Ալագյազ». Վարդան Պողոսյան
0
Մեծ ու Փոքր Մասիսները միշտ եղել են մեր խորհրդանիշները: 1922-ի փետրվարին ընդունվել է ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը ու դրա մեջ որպես Հայաստանի գերբ նկարագրված էր հենց Մեծ ու Փոքր Մասիսիները, դա չի փոխվել անգամ ստալինյան բռնապետության տարիներին: Անփոփոխ է եղել՝ որպես մեր ինքնությունը հաստատող խորհրդանիշ: Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշմանը, նույնիսկ վախենում է Արարատ լեռան մասին խոսել: