ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հայաստանի Սահմանադրության ոչ դյուրին անցյալն ու անորոշ ապագան

0
Հայաստանի Սահմանադրության ոչ դյուրին անցյալն ու անորոշ ապագան

Այսօր մեր բազմաչարչար ու փրկարար Սահմանադրության օրն է։ Պրոբլեմները սկսվեցին Հիմնական օրենքի հենց ծննդյան օրը. այն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին, երբ արգելված էր հայ ավանդական կուսակցություններից մեկի գործունեությունը Հայաստանում, փակվել էին մի շարք լրատվամիջոցներ, դադարեցվել էր այն ռադիոկայանի վերահեռարձակումը, որտեղ ես աշխատում էի։ Եվ պատահական չէր, որ այդ օրվա քվեարկությունը միջազգային դիտորդները որակեցին ազատ, բայց ոչ արդար։ Սակայն փաստ է նաև, որ այդ առաջին Սահմանադրությունը դրական դեր խաղաց և մեծապես օգնեց հաղթահարել այն ճգնաժամային իրավիճակները, որոնք ստեղծվեցին Հայաստանի առաջին նախագահի հրաժարականից և 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո։