ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Ըստ Նիկոլի ասածի, Սահմանադրությունը պետք է համապատասխանի Ալիևի պահանջներին, Ալիևի սրտին համապատասխան պետք է լինի․ Դանիելյան

0

Ըստ Նիկոլի ասածի, Սահմանադրությունը պետք է համապատասխանի Ալիևի պահանջներին, Ալիևի սրտին համապատասխան պետք է լինի։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս իշխանությունները գնում են Հայաստանի Հանրապետության կազմաքանդման ճանապարհով։

Ինչի՞ Տավուշում սահմանազատում, սահմանագծում արեցին, այդ ամենը միակողմանի զիջում էր։

Ադրբեջանը դրոշը հերթով տեղադրելով գալիս է։ Մի հատ Կիրանցի դիմացի հատվածում են դրոշը տեղադրել, մի հատն էլ պատրաստվում են այն հատվածում տեղադրել, որը որ արդեն մոտ օրերս, շաբաթներ հետո կանցնի Ադրբեջանին։

Ըստ Նիկոլի ասածի, պետք է հասնել նրան, որ Սահմանադրությունը համապատասխանի Ալիևի պահանջներին, Ալիևի սրտին համապատասխան Սահմանադրություն պետք է լինի։ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի վերջին պահանջը չի լինելու», - ասել է ԳառնիկԴանիելյանը։