«Դիմումը գրել եմ թաղապետարանի աշխատակիցների մի քանի ժամյա խոշտանգումների ներքո, ինչի մասին հայտնել եմ ոստիկանությանը». 143 մանկապարտեզի տնօրեն
0
Ռուզաննա Դանիելյանը` 143 մանկապարտեզի տնօրենն անդրադարձել է «Առավոտ»-ում հրապարակված հոդվածին, մի քանի ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: «Օրեր առաջ մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել է գողոն, որից ես տեղյակ չեմ եղել եւ դրանից հետո, երբ թաղապետարանի աշխատակիցները եկել եւ արձանագրել են գողությունը՝ չեն դիմել ոստիկանություն: Ինձ ենթարկելով 4 ժամյա հոգեբանական ճնշման՝ ստիպել են գրել դիմում, ասելով, որ խայտառակ