Եվրո-2024․ Թուրքիայի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո պատվիրել է 300 չափաբաժին շաուրմա
Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում խմբից դուրս գալուց հետո 300 չափաբաժին շաուրմա է պատվիրել Հանովերի մոտ գտնվող իր հյուրանոցում, հայտնում է Bild-ը։
Lister Döner սրճարանի սեփականատեր Դալդար Ջունեյդը թերթին պատմել է, որ մրցաշարի ժամանակ խաղացողները եկել են իր սրճարան, իսկ հետո թիմի ադմինիստրատորը զանգահարել է իրեն և ասել, որ ցանկանում է երեք ժամում ստանալ 300 բաժին շաուրմա։ Ջունեյդը ստիպված է եղել հյուրանոց գնալ սննդի շարժական կցասայլով և եփել ավելի քան 100 կգ միս։
Ջունեյդը հավելել է, որ քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո Թուրքիայի հավաքականը կրկին պատվիրել է 300 չափաբաժին շաուրմա։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում թուրքերը կհանդիպեն Նիդեռլանդների ընտրանուն։ Նիդեռլանդներ-Թուրքիա հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին ժամը 23։00-ին։