ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Բայդենն իրեն «սևամորթ կին» է անվանել

0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հերթական լեզվի սայթաքումն է թույլ տվել՝ ասելով, որ «հպարտ» է լինել առաջին «սևամորթ կինը, որը ծառայել է սևամորթ նախագահի հետ»: Ինչպես հայտնում է telegraph.co.uk-ը, նա այս մասին ասել է Ֆիլադելֆիայի Wurd ռադիոկայանի եթերում:

Աղբյուր նկատում է, որ 81-ամյա Բայդենը, հավանաբար, նկատի է ունեցել հնդկական արմատներով փոխնախագահ Քամալա Հարիսին, ինչպես նաև ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի՝ Բարաք Օբամայի իշխանության տարիներին իր փոխնախագահ լինելու փաստը:

«Ի դեպ, ես հպարտ եմ, որ, ինչպես արդեն ասացի, առաջին փոխնախագահն եմ, առաջին սևամորթ կինը… որը ծառայել է սևամորթ նախագահի հետ», - ասել է նա:

Պարբերականը հիշեցնում է, որ և՛ Օբաման, և՛ Հարիսը պատմություն են կերտել, երբ ընտրվել են համապատասխանաբար 2008 և 2020 թվականներին՝ Օբաման՝ որպես առաջին սևամորթ նախագահ, իսկ Հարիսը՝ և՛ որպես առաջին սևամորթ փոխնախագահ, և՛ որպես առաջին կին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը: