ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՀՀ-ն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան

0

ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգում չկա: Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը:

«ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգձում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցով գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, Սիմոնյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք: