ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Կրիպտոշուկան կտրուկ անկում է գրանցել

0

Հուլիսի 5-ի գիշերը Bitcoin-ի և այլ խոշոր կրիպտոարժույթների փոխարժեքները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ սնանկ հայտարարված Mt. Gox կրիպտոբորսան սկսել է հաճախորդներին մոտ 9 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով վճարումների գործընթացը: Այս մասին գրում է tradingview.com-ը:

Ենթադրվում է, որ կրիպտոարժույթի զգալի մասը կարող է վաճառվել բաց շուկայում: Որպես հետևանք՝ Bitcoin-ի գինը նվազել է 8%-ով՝ հասնելով 54,000 դոլարի, ինչն ամենացածր փոխարժեքն է 2024-նի փետրվարից ի վեր։

Երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի՝ Ethereum-ի փոխարժեքն իջել է ավելի քան 10%-ով՝ հասնելով 2,800 դոլարի: