ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը. քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում. Իրանի դեսպան

0

Մեր քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը և փոխգործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում: Նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներն ունեն որդեգրած քաղաքականություն՝ զարգացնել արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները հարևան պետությունների հետ», - նշեց նա։

Դեսպանը նաև հավելեց, որ Իրանում ապրում են տարբեր ազգային պատկանելիություն ունեցող քաղաքացիներ, բայց դա չի կարող ազդել երկրի որդեգրած սկզբուքային ու ազգային քաղաքականության վրա:

«Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք: Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան: Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային ու փոխադարձ շահերի վրա, և այդ սկզբունքը չի փոխվում», - նշեց նա։

Հիշեցնենք, որ Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 42,32%-ը, և պահպանողական Սաիդ Ջալիլին, որը հավաքել էր 39,51%: