ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Թուրքիայում պատժամիջոց է կիրառվել ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

0

Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարգավորող գերատեսչությունը պատժամիջոց է սահմանել Ստամբուլում գործող ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ կիրառելով հենց ցեղասպանությունը տերմինը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ոլորտը վերահսկող RTUK-ը մասնավորապես հինգ օրով զրկել է Acik Radyo-ին հեռարձակումից՝ խնդրո առարկա հայտարարությունը որակելով «ատելության հրահրում»:

Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարել է, որ RTUK-ի որոշումը հարված է խոսքի ազատությանը:

«RTUK-ը պետք է լինի անկախ կառույց լինի և պետք է անհապաղ չեղարկի այս որոշումը», - X-ում հրապարակած հայտարարության մեջ պնդել է լրագրողական կազմակերպությունը։