ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

0

Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․

«Փաշինյանի քայլերը գործընթաց է, որը տանում է ոչ թե երրորդ հանրապետության, այլ ընդհանրապես հանրապետության վերացման։ Իրենք ասում են գնում ենք խաղաղության, Ադրբեջանը պահանջում է փոխել սահմանադրությունը։

Ալիևը մեր որևէ քաղաք հայկական անունով չի կոչում։ Կարծում եմ սողացող չէ, բավական արագ վազող պետականության կորուստ է։ Ալիևը և Ադրբեջանը ուզում են Հայաստանի չգոյությունը կամ գոյությունը որպես ոչ ինքնիշխան։

Ալիևն ասում է Սահմանադրությունը պետք է փոխվի, 1 օր հետո Փաշինյանն ասում է՝ մեր Սահմանադրության հետ կապված խնդիրներ կան»,- նշել է Մելքոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․