ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռшզմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր

0

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը:

Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը:

Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն էլ միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, և Բաքուն կտրականապես դեմ է Թայվանի անկախության ցանկացած ձևին:

Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։