ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Ռուսաստանցի պրանկերները Պորոշենկոյի անունից զանգահարել են Քլինթոնին և առաջարկել համատեղ աշխատել ընդդեմ Թրամփի (տեսանյութ)

0

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է աշխատել ընդդեմ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի. նա այս մասին ասել է ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովին (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովին (Լեքսուս), որոնք նախկին պետքարտուղարին զանգահարել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից և զրուցել նրա հետ։

Պրանկերները խոսակցության ձայնագրությունը տեղադրել են իրենց թելեգրամյան ալիքում։ Վովանը և Լեքսուսը Պորոշենկոյի անունից Քլինթոնին օգնություն են առաջարկել Թրամփի դեմ  համատեղ աշխատելու համար: Քլինթոնը ողջունել է առաջարկը։

«Լավ, ես լիովին կողմ եմ, քանի որ նա (Թրամփը) շատ վտանգավոր թեկնածու է Միացյալ Նահանգների համար և շատ վատ մարդ է: Ես անում եմ ամեն ինչ նախագահ Բայդենի վերընտրման համար», - ընդգծել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

Հեռախոսազանգի ամբողջական ձայնագրությունը կարող եք լսել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: