ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Կյանքից հեռացած զինծառայողը 20 տարեկան էր, տան ավագ զավակը. մանրամասներ

0

Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը, որը մահացած է հայտնաբերվել զորամասի պահպանության տեղամասում, 20 տարեկան էր։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը եղել է Վարդենիսում, իսկ զինծառայողը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից էր։

Սարգիսը տան ավագ զավակն էր, ուներ երկու եղբայր ու մի քույր։ Ընտանիքի հոգսը մոր ուսերին էր․ հայրը մի քանի տարի առաջ էր մահացել։

Ըստ տարածված տեղեկության՝ երիտասարդը մինչև իններորդ դասարանն է սովորել դպրոցում, ինչից հետո քոլեջ է գնացել, ապա զորակոչվել բանակ։ Նշվում է, որ նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր բանակում։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: