ru24.pro
World News in Armenian
Июль
2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հունգարիայի պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

0

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հուլիսի 1-ին հանդիպել է Հունգարիայի կառավարության «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» գծով պետական քարտուղար Տրիստան Ազբեյին:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արձանագրված նկատելի առաջընթացը, նշել բարձր մակարդակով փոխադարձ հանդիպումների արդյունքում ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է ԵՄ նախագահությունը:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

The post ՀՀ ԱԳ փոխնախարարը Հունգարիայի պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.