ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան

0

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Եգանյանը համատեղության կարգով նշանակվել է Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում։

Արմեն Եգանյանը 2018թ․-ի հունիս-օգոստոսին եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2018-2020թթ․–ին` ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ, իսկ 2020թ-ից` ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ։

Բրազիլիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2023 թվականի մարտին։