ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

0

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: «Հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչարի – Գյուլբենկյան, Հր. Քոչարի – Վաղարշյան, Հր. Քոչարի – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ […]

The post Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

«Հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչարի – Գյուլբենկյան, Հր. Քոչարի – Վաղարշյան, Հր. Քոչարի – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:

Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.