ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

0

Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է Գազայում շուտափույթ հրադադարի հասնելու, երկու կողմերի խաղաղ բնակիչների մահը կանխելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ - ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։