ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

0

Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են ենթադրվում հուշարձան շենքերի պահպանման կանոնների խախտումների դեպքում:

Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կանոնների չպահպանումն ու այս խոսակցությունը հիմա չսկսելը սեփականատերերի կողմից շատ դառը հետևանքներ է ունենալու հետագայում իրենց համար: Կոչ եմ անում բոլոր հուշարձան շենքերի սեփականատերերին, ովքեր գիտեն, որ ունեն խնդիր, ապա հենց այսօրվանից սկսեն այդ ուղղությամբ աշխատել համապատասխան նախնական նախագծային տեսքի վերականգման տեսանկյունից, որովհետև հետագայում՝ ամենայն հավանականությամբ այս տարի, հետևանքները շատ չոր և կոշտ են լինելու»,- նշեց նա:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ որքան շուտ գործընթացը սկսվի, այն վստահաբար իրենց շահերից է բխում:

«Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է և այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ պարտադրվի»,- ասաց Երևանի քաղաքապետը: