ru24.pro
World News in Armenian
Июль
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

0

Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Ռուբինյանց և Կ. Ուլնեցի փողոցների հարակից կամրջի հարևանությամբ բախվել են 41-ամյա Կարեն Մարգարյանի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և 35-ամյա Խաչիկ Վերանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Խ. Վերանյանն ու «Toyota»-ի ուղևոր 32-ամյա Շնորիկ Կատկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։