ru24.pro
World News in Armenian
Июнь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ ՀՀ շախմատի հավաքականը զբաղեցնում է 2-րդ տեղը

0

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը։

Նախավերջին՝ վեցերորդ տուրում հայ շախմատիստները նվազագույն հաշվով (2,5:1,5) հաղթեցին Գերմանիայի հավաքականին։ Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը հաղթական միավորներ բերեցին թիմին, Էրիկ Գասպարյանը պարտվեց, իսկ Բենիկ Աղասարովը ոչ-ոքի խաղաց։

Նախորդ տուրերում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել էր Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի հավաքականին (3,5:0,5), Թուրքիայի հավաքականին (3:1), Իսրայելի գլխավոր թիմին (3:1), ոչ-ոքի խաղացել Սլովենիայի հետ (2:2) և պարտվել Լեհաստանի հավաքականին (1:3):

Վերջին տուրից առաջ հայ պատանիները 4,5 միավորով երկրորդ տեղում են՝ կես միավորով զիջելով առաջատարին՝ Իսրայելի հավաքականին։

Նշենք, որ Եվրոպայի Մ18 առաջնությունը Ռոդոսում մեկնարկել է հունիսի 21-ին։ Ընդհանուր առմամբ անցկացվելու է 7 տուր։