ru24.pro
World News in Armenian
Июнь
2024

Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը (տեսանյութ)

0

2023թ.-ի հունիսի 25-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի «Հրաչյա Թամրազյանի անվան» դահլիճում տեղի ունեցավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

Արցախի կորուստը ծանր է անդրադարձել նաև բանկային համակարգի վրա: 2023 թվականի ընթաքում ԱրարատԲանկը կորցրել է Արցախի պորտֆելն ու ակտիվները: Չնայած բարդ տարվան՝ բանկը շարունակել է կայուն զարգանալ՝ ապահովելով ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի և եկամուտների աճ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրեց գրանցած արդյունքները:

Նրա խոսքով՝ 2023թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 403,497 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9% աճ։ Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4%։ 2023թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 344,192 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 12.8%-ով կամ 39,161 մլն ՀՀ դրամով։ Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 111,832 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 32.5%-ը։ Ընդ որում՝ միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն տարվա ընթացքում աճել են 34.3%-ով։ 2023թ.-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 49.7%-ը, նախորդ տարվա 46.6%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։

Ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է ֆիզիկական անձանց վարկերի տեսակարար կշիռը 1.2%-ով և կազմել 48.5%։ 2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում շարունակեց իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում` ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ և 2023թ.-ի վերջի դրությամբ Բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը կազմել է 54,086 մլն ՀՀ դրամ՝ 2022թ.-ի համեմատ աճելով 5.0%-ով կամ 2,628 մլն ՀՀ դրամով։

2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում շարունակեց իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում` ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ և 2023թ.-ի վերջի դրությամբ Բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը 2022թ.-ի համեմատ աճել է 5.0%-ով:

2023 թվականի ընթացքում Բանկը ներել է նաև պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները: 

Բանկը շարունակել է կանգնել Արցախի հայրենակիցների կողքին ու ավելի քան 50 միլիոն դրամ է հատկացրել արցախահայության օգնությանը՝ միանալով «Հիմք» աջակցման հիմնադրամին. սա ԱրարատԲանկի 2023-ին իրականացրած սոցիալական ծրագրերից միայն մեկն է. 

«Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ֆինանսական հաշվետվությունից զատ ներկայացնում ենք նաև ոչ ֆինանսական հաշվետվություն: Այս տարի էլ այդ ավանդույթը պահպանել ենք:

11 ծրագիր է իրականացվել ԱրարատԲանկի կողմից թե՛ կրթական, թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական, թե՛ սոցիալական ուղղություններով: Ավելի քան 100 մլն դրամ տրամադրվել է այդ ոլորտներին»,-ասում ՝ ԱրարատԲանկի գործադիր տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալահվերդյանը:

Բանկն աջակցման ծրագիր է իրականացնում նաև Մատենադարանի հետ, որի շրջանակում կարդիականացվի և կվերազինվի Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան:

ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում քվեարկության արդյունքում  ընտրվեցին նաև խորհրդի անդամներ: