Մարատ Աճեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Յուրիկ Մխիթարյանը՝ փոխչեմպիոն
Մինչև 17 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ոսկե առաջին մեդալը։ 45կգ քաշային կարգի եզրափակիչում Մարատ Աճեմյանը 10։0 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներակայացնող Ալսանբեկ Կոստոևի նկատմամբ։