ru24.pro
World News in Armenian
Июнь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Ակնկալում ենք, որ ոստիկանությունը հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող պարզաբանմամբ. «Յունիբանկ»-ից արձագանքել են հուշանվեր թղթադրամների վերաբերյալ լուրին

0

Այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, համաձայն որի՝ Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել էր 1 մլն դրամի թղթադրամների կապոց, սակայն օրեր անց նկատել է, որ կապոցում առկա 10 հազար դրամանոց թղթադրամներից մի քանիը հուշանվեր թղթադրամ են։

Իրավիճակի վերաբերյալ «Յունիբանկ»-ը Tert.am-ին է ներկայացրել պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան shamshyan.com կայքում 2024թ. հունիսի 26-ին հրապարակված «Խուլիգանության դեպք՝ Սյունիքի մարզում. 31-ամյա կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց և օրեր հետո, բացելով այն, նկատել է, որ կապոցում առկա է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Յունիբանկում Ժաննա Խ.-ին հուշանվեր թղթադրամներ չեն տրամադրվել, ինչի մասին փաստում է մասնաճյուղում առկա տեսախցիկների տեսագրությունը:

Հաշվի առնելով, որ հրապարակումը արատավորում է Յունիբանկի գործարար համբավը և բանկի «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը, ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»: