ru24.pro
World News in Armenian
Июнь
2024

Ուրախ ենք Պաղեստին պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշման կապակցությամբ․ Էրդողան. Factor

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային ժողովում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին, ինչպես նաև մի շարք երկրների կողմից Պաղեստինի ճանաչմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: «Հուսով ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքը օրինակ կծառայի ողջ Եվրոպայի համար։ […]

The post Ուրախ ենք Պաղեստին պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշման կապակցությամբ․ Էրդողան. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային ժողովում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին, ինչպես նաև մի շարք երկրների կողմից Պաղեստինի ճանաչմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Հուսով ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքը օրինակ կծառայի ողջ Եվրոպայի համար։

Մենք ուրախ ենք պարոն Փաշինյանի գլխավորությամբ Պաղեստին պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշման կապակցությամբ։ Ճանաչման քայլերը, որոնց թիվը վերջին ընդունված և հայտարարված որոշումներով հասել է 149-ի, շատ կարևոր են։

Հուսով ենք, որ կշարունակենք մեր շփումները, որպեսզի է՛լ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստին պետություը»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել՝ ողջունելով Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը։

The post Ուրախ ենք Պաղեստին պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշման կապակցությամբ․ Էրդողան. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.