ru24.pro
World News in Armenian
Июнь
2024

Կարեն Շահնազարովը մեկնաբանել է Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը

0

Այս ամենն ինձ բացարձակապես չի հետաքրքրում. այս մասին ասել է ռուսաստանցի ռեժիսոր, «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը:

«Ես այդ մասին ոչինչ չեմ ուզում իմանալ, և մեկնաբանելու բան էլ չկա»,- absatz.media-ի հետ զրույցում պատասխանել է Շահնազարովը։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է երկրի դեմ «զինված ագրեսիան արդարացնելու» համար։