Անձրև, ամպրոպ, կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։
Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ: