ru24.pro
World News in Armenian
Июнь
2024

Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ. Factor

0

Երեկվա չվերթների ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով՝ ուժգին քամով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։

«4 չվերթի հետ է կապված եղել խնդիրը՝ Դոհա- Երևան, Ռիգա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսի օդանավակայան, հետո մի փոքր ավելի ուշ վերադարձել է։ Մոսկվա-Երևան չվերթն է մի փոքր ուշացումով վայրէջք կատարել»,- մանրամասնեց նա։

Մամուլի խոսնակը վստահեցրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է։ Հիշեցնենք, որ անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել մի շարք չվերթներ։

The post Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.