Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Օragir.news-ի «Օրակարգ» հաղորդաշարի եթերում շեշտել է՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել։
«Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել Հայաստանի իշխանությունների պարտադրանքով կամ թելադրանքով, և դա ուներ մի նպատակ․ քանի որ պիտի լիներ այն, ինչ որ եղավ սեպտեմբերին, ապա պետք էր նաև, որ Արցախը չունենար իշխանություն»,- ասել էՀակոբյանը։