ru24.pro
World News in Armenian
Июнь
2024

ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը. «Մենք կանք»

0
Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ տարբեր մակարդակներում արվում է արցախցիների համար, սակայն գտնում ենք, որ արցախյան խնդրի նշաձողի իջեցումը մինչև արցախցիներին ֆինանսավորելու թեմա, անթույլատրելի է։ Մենք կարիք ունենք քաղաքական ու իրավական աջակցության, միջազգային հարթակներում մեր իրավունքների պաշտպանության, մեր քաղաքական խնդիրների համակարգային ու ռազմավարական լուծումների, ինչպես նաև տակտի ու ապրումակցման։