Մբապեն մոտ օրերս բուժում կստանա, բայց մոտ ապագայում չի վիրահատվի․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ կապված Եվրո-2024-ի Ավստրիայի հետ խաղում հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի հետ։
«Այս երկուշաբթի օրը Դյուսելդորֆում կայացած Ավստրիա-Ֆրանսիա խաղի երկրորդ խաղակեսում Կիլիան Մբապեն կոտրել է քիթը։ Ֆրանսիայի թիմի ավագին նախ բուժել են բժշկական անձնակազմը և բժիշկ Ֆրենկ Լը Գալը, ով նրա մոտ քթի կոտրվածք է ախտորոշել:
Մբապեն մոտ օրերս բուժում կստանա, բայց մոտ ապագայում նա վիրահատության չի ենթարկվի։ Նրա համար դիմակ կպատրաստեն, որպեսզի նա կարողանա բուժումից հետո նախապատրաստվել մրցումներին վերադառնալուն»,- ֆեդերացիայի հայտարարությունը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի Նիդեռլանդների հետ։