ru24.pro
World News in Armenian
Июнь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

0

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թ. հունիսի 17-ին Թիֆլիսում:

Աշխարհի չեմպիոնի կոչումը Տիգրան Պետրոսյանը նվաճել է 1963 թ.՝ հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին: 1966 թ․ նա պահպանել է այդ կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկուն։ Իր խաղաոճի շնորհիվ վաստակել է «Երկաթե Տիգրան» անունը:

Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին: Այդ ժամանակվանից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի անունը։

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 95-ամյակին։