ru24.pro
World News in Armenian
Май
2024

Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային․ Բագրատ Սրբազան

0

Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։

Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանն՝ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Փաշինյանն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։

Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը  վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։

Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության։

Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը ժամանակներ հետո մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,- ասաց Սրբազանը։