ru24.pro
World News in Armenian
Май
2024

Փաշինյանը խորհրդարանում ցույց տվեց քարտեզը, որով իրականացվել է սահմանազատումը

0

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ցույց տվեց այն քարտեզը, որով իրականացվել է սահմանզատումը:

«Սրանք 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազտաման արդյունքների հիման վրա», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե այս քարտեզները շատ կարևոր դեր ունեն պետության անկախության և ինքնիշխանության հետագա զարգացման գործում։

Վարչապետն ասաց, թե այժմ կարող է բաց խոսել, նշելով, թե մանրազնին աշխատանք կատարելով, այդ քարտեզների 19 էջերով վերարտադրել են քարտեզների վրա Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը.

«Այս քարտեզը ունի դե յուրե իրավական ուժ»:

Առանց անուններ տալու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, իր հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի այն ձևակերպմանը, թե իրենց շարժումը չակնակալիքների շարժում է։

«Մարդիկ ովքեր գալիս են, ասում են չակնկալինքերի շարժում ենք անում, էդ չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ Հայաստանում մարդիկ Երևանի կենտրոնում սրճարանում նստած երազեն Կարսի մասին, և այդպիսով կորցնեն Երևանը։

Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ ինչպես իրենք են ասում՝ Սանասարի մասին և կորցնեն իրական Կապանը։ Սա է կոնցեպտուալ բանավեճը», - նշեց Փաշինյանը։